ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի իրականության մեջ՝ աղետ, զոհված և վիրավորված հայրենակիցներ Տավուշում, Լոռիում, երկրին և բազմաթիվ մարդկանց պատճառված խոշոր վնասներ, իսկ մի այլ իրականության մեջ՝ Տավուշի և հայրենիքի «փրկության» շարժման հայրենասիրության, հայրենիքի, միասնության, Աստծո, սրբության, փրկության, օրհնության, սրբազանության, իշխանափոխության մասին շոու-ակցիա, առավոտյան ժամերին փողոցները փակելով երկիրն առավելագույնս կաթվածահար անելու փորձեր։
ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական իրավունքներն ու ազատությունները այդ թվում նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անելը, բայց այդ իրավունքների իրացումը չպետք է զանգվածաբար խախտի նույն սահմանադրությամբ ամրագրված այլոց (ՀՀ բնակիչների) իրավունքներն ու ազատությունները։
Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար։
Կարդացեք նաև
Չի կարելի փորձության ենթարկել մեր քաղաքացիների համբերությունը։
ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու սահմանադրությամբ ամրագրված իրավունքները, ինչպես նաև` ՀՀ սահմանադրական կարգը ապահովելու համար իրավապահ համակարգը իրացնում և իրացնելու է օրենքով սահմանված լիազորությունները։