Արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը Aravot am-ի հետ զրույցում անդրադառնալով «Սրբազան պայքարին» միացած դիվանագետների հասցեին իշխող քաղաքական ուժի հատկապես երիտասարդ ներկայացուցիչների արած արտահայտությանը, թե իրենք թոշակառու դիվանագետներ են, նախ ասաց, որ սովորաբար նման անհեթեթությունների ընդհանրապես չի արձագանքում։
Բայց տարիքով մեծի իրավունքով նրանց հորդորեց տարիքի մեջ մնալ։ «Նաեւ խորհուրդ կտամ հանգիստ մնալ եւ այն մարդկանց մասին, ովքեր իրենց տարիքի չափ միայն դիվանագիտական ծառայության փորձառություն ունեն, համեմատություններ չանել», -ասաց դիվանագետը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ