«Ազդանշան տալու համար մի երիտասարդի դաժան ծեծի են ենթարկել, գլուխը կարում են»,- սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ երիտասարդի անունը դեռ չի հաջողվել ճշտել, բայց հայտնի է, որ նա «առաջին հիվանդանոցում է»։
Բագրատ սրբազանի գլխավորությամբ սուրբ Աննա եկեղեցու մոտից կրկին երթ մեկնարկեց։ Ցուցարարները կքայլեն Սայաթ-Նովա փողոցով, ժամը 17․ 00-ին կլինեն Շահումյան հրապարակում, իսկ վաղը կայցելեն Սարդարապատ։
Երթի ընթացքում Բագրատ սրբազանին մոտեցան առավոտյան ցույցերի ժամանակ բերման ենթարկված Դավիթ Ամալյանը եւ այլք։ Սրբազանը ողջագուրվեց նրանց հետ՝ ասելով՝ տեսեք, թե ովքե՞ր են հրապարակում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ