Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ աշխատակիցը ինչ գործ ունի դռելով, էդ ինչ հեքիաթներ եք հորինում, առանց այն էլ վատ ենք. Բագրատ սրբազանի սենյակում «ժուչոկ դնող» կնոջ մայրը ժխտում է կատարվածը

Մայիս 27,2024 14:08

«Ի՞նչ եք կարծում ԱԱԾ աշխատակիցը կամ ՊՆ-ն ինչ գործ ունի դռելով, էդ ինչ հեքիաթներ եք հորինում, առանց այն էլ վատ ենք: Այո, լրատվամիջոցներն ինչ ասես գրում են, ում խելքն ինչ փչում է՝ այն է գրում: Ոչինչ ասել չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ այդ ամեն ինչը սուտ է, իրականությանը չհամապատասխանող . այդքանը, էլ հարցեր մի տվեք»,-այս մասին Aravot.am-ին ասաց Տավուշի մարզի Չինարի գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհի Հրածին Ապերյանը ու անջատեց հեռախոսազանգը:

Նրա ավագ դուստրը՝ Հեղինե Աղասյանը, ըստ լրատվամիջոցների, մայիսի 25-ին Երեւանի հյուրանոցներից մեկում Բագրատ սրբազանին գաղտնալսելու սարք տեղադրելու համար հատուկ աշխատանքներ է տարել:

Հիշեցնենք, որ տելեգրամյան տարբեր ալիքներով ու տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ «ժուչոկ» դնող Հեղինե Աղասյանը ցանկացել է հյուրանոցի սենյակի առաստաղը ծակելու միջոցով սարք դնել Բագրատ Սրբազանին գաղտնալսելու համար: Ըստ լրատվամիջոցների՝ Հեղինեն Երեւանում Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՊՆ-ում, այնուհետեւ մտել է ԱԱԾ:

Մեր տեղեկություններով, Հեղինեի մայրը՝ Հրածին Ապերյանը, այսօր աշխատանքի չի գնացել ու դպրոցից իր բացակայելու մասին տեղեկություն ստանալու համար երկար զանգերից հետո միայն հաղորդագրությամբ պատասխանել է, որ վատառողջ է:

«Ամենազարմանալին այն է, որ Բագրատ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս` երբ Հեղինեի մայրը բուժվում էր քաղցկեղից: Հովանավորել է նաեւ Հեղինեին` ուսման վարձավճարի հարցում».- գրել էր «Հրապարակը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031