▪️ Ucom – 6 կայան վերականգնել է աշխատանքները, 8-ը դեռ գտնվում է խափանված
վիճակում։
▪️ TEAM Telecom Armenia – 8 բջջային կայան դեռևս խափանված է։ Օպտիկական
կապը դեռ չի վերականգնվել:
▪️ Վիվա-ՄՏՍ – 3 բջջային կայան վերականգնել է աշխատանքները:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով
վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:
Ջրհեղեղից տուժած բնակավայրերում կապի հետ կապված խնդիրները գնահատելու և դրանք վերացնելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 27-ին ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին։
Հանդիպմանը նշվել է, որ ջրհեղեղի արդյունքում մեծ ծավալով ենթակառուցվածներ են վնասվել, որոնց վերականգնման ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ են տարվում։
Կարդացեք նաև
Քննարկվել են առաջ եկած խնդիրների վերացման կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ հետագայում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կապի մալուխների տեղադրման նորարական լուծումների կիրառության վերաբերյալ։
Նախարարն ընդգծել է, որ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբում (շտաբ) ներգրավված են ԲՏԱ նախարարության աշխատակիցներ, և կապի վերականգնման աշխատանքների հետ կապված յուրաքանչյուր խնդրով 24-ժամյա ռեժիմով հասանելի են օպերատորների տեխնիկական թիմերի համար:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն