«Առավոտյան 40-60 հազարանոց մեքենան, որ թողել եմ փողոցում, տարել են, հետո ասել են՝ սրբազանը մեքենան թողեց փողոցում ու փախավ․ իրենք իրենց համոզում են։ Տո վախկոտն էլ եք դուք, փախնողն էլ եք դուք»,- սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ սրբազանը՝ արձագանքելով առավոտյան անհնազանդության ցույցերի մասին իշխանության հետ նույնականացվող լրատվամիջոցների փոխանցած տեղեկություններին։
«Մանե Թանդիլյանին են գետին տապալել»,- հայտարարեց սրբազանը՝ հավելելով, որ ոստիկանները ջանասիրությամբ ծեծում ու քաշքշում էին կանանց, երիտասարդներին։
Կարդացեք նաև
«Ոչ մի բանով չեք կարող կասեցնել, մենք հանդարտ, հանգիստ անում ենք, դուք չգիտեք ինչ է լինելու», ասաց Բագրատ սրբազանը։
Հավաքվածներից մեկը միջամտեց՝ Նալբանդյան փողոցի վրա մարդիկ պատշգամբներից պոմիդորներով խփում էին ոստիկաններին, որոնք բռնություն էին կիրառում ցուցարարների նկատմամբ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ