«Շատ կոպիտ էին Բագրատ սրբազանի հանդեպ, ես էլ համապատասխան կոպտություն ցույց տվեցի: Հերթական մարդկանց հետ ինձ էլ տարան»,-Aravot.am-ին փոխանցեց երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որի որդին՝ Վարդան Ամալյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Տանելուց ոստիկանները կոպիտ չեն եղել, չեն վնասել, մնացած հարցերում շատ լավ են վարվել»,-ասաց Դավիթ Ամալյանը:
Նշեց, որ իրենց բերման են ենթարկել Թումանյան-Տերյան անկյունից:
Տեղեկացանք, որ ավտոմեքենայում, որով իրենց տարել են Շենգավիթի ոստիկանության բաժին, հինգ հոգի են եղել: «Բոլորն էլ պինդ, նորմալ տղերք էին, սթափ…»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային