«Մայթի խորքից գալիս էին, բիրտ ուժով բերման էին ենթարկում։ Բացի դրանից՝ ոչ հեղինակություն էին հաշվի առնում․ սրբազանի վրա էին հարձակվում, մի կերպ կարողացան շրջափակել մարդիկ, պահել սրբազանին։ Մի կնոջ վրա էին հարձակվել, գցել էին գետնին»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Տիգրան Նալչաջյանը՝ անդրադառնալով առավոտյան անհնազանդության ցույցերի ժամանակ ոստիկանների պահվածքին։
Նրա փոխանցմամբ, մայթի վրա հանգիստ կանգնած մարդուն «վայրենի» ձեւով բերման են ենթարկել, ինչն իր համար զարմանալի է, քանի որ եթե ընդունենք «ոստիկանի օրինական պահանջը», ապա այն կարող է վերաբերել փողոցում կանգնած մարդուն, որն ակցիա էր իրականացնում, բայց ոչ մայթի խորքում կանգնածին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Դերասանը հայտարարեց, որ ինքը հետագայում քաղաքական գործունեություն ծավալելու ծրագրեր չունի, պայքարի հաջողելուց հետո ինքը զբաղվելու է իր մասնագիտությամբ։
Նա նաեւ հայտարարեց, որ իր գործընկերների 95 տոկոսը շարժման աջակից են, բայց պասիվ են եւ կոչ արեց ակտիվ լինել, քանի որ վերջապես հայտնվեց այն առաջնորդը, որը պատասխանատվությունը վերցրել է իր վրա եւ որին պիտակավորել հնարավոր չէ՝ «չի կպնում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ