Այսօր բերման ենթարկվածների թվում էր երգիչ Արսեն Գեւորգյանը՝ Մրոն: Նա վնասվածքներ է ստացել:
«Էրեբունի հիվանդանոցում ոտքս նկարեցին, բարեբախտաբար, կոտրվածք չկա, բայց սալջարդ է, դեղեր եւ քսուքներ նշանակեցին, ասացին, որ պետք է ձեռնափայտով քայլեմ: Մի քիչ հանգիստ կլինեմ, կանցնի…»,-Aravot.am-ին փոխանցեց Արսեն Գրիգորյանը:
Նրանից տեղեկացանք, որ բերման են ենթարկել Թումանյան փողոցից՝ անմիջապես մայթից. «Որեւէ բան չի եղել: Իրենք ոչ մի պահանջ չեն ներկայացրել ինձ, ոչ էլ ժամանակ են տվել կոնկրետ պահանջը կատարելու, միանգամից, առանց որեւէ բանի բերման ենթարկեցին: Ես ասացի՝ ի՞նչ եմ արել, հանգիստ ինձ համար կանգնած էի մայթին: Ինձ այնպես քաշքշեցին, ոտքս վնասեցին:
Տեղեկացա, որ Գեւորգ Թամամյանին էլ են բաց թողել, մեքենայում միասին էինք, ես էլ նոր հիվանդանոցից դուրս եկա: Շտապօգնության մեքենան եկավ ու ոստիկանության բաժնից ինձ տարավ հիվանդանոց»,- ասաց Արսեն Գրիգորյանը՝ հաղթանակ մաղթելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ու հայ ժողովրդին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ