«Նիկոլ, քեզանից վախեցող չկա»,- ոստիկանության Զեյթունի բաժանմունքից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։ Նա ևս բերման էր ենթարկվել առավոտյան անհնազանդության ցույցերի ժամանակ։
«Որքան բռնաճնշումներ իրականացնես, այնքան քո ռեժիմը շարունակելու է ճաքել՝ աճառյանական բառարանի բացատրությամբ»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Անհնազանդության ցույցի մասնակից քաղաքացիներից մեկն էլ, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իրենք առավոտյան փակել են փողոցը՝ ոստիկաններին տեղեկացնելով, որ անհնազանդության ցույց են անում՝ հինգ րոպե։ Քաղաքացիները լավ են ընդունել ցույցը, իջել են մեքենաներից, ողջունել ակցիան ու միացել, սակայն ոստիկանները շատ անակնկալ ձեւով հարձակվել են ցուցարարների վրա եւ բերման ենթարկել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ