Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել Սիսիանում․ այս մասին սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ սրբազանը։ ՆԳՆ-ի տեղեկացմամբ, 240 մարդ է բերման ենթարկվել առավոտյան ցույցերից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի փոխանցմամբ էլ՝ առավոտյան 48 փողոց է փակվել։
Բագրատ սրբազանի փոխանցմամբ, բերման են ենթարկվել արցախցի պատգամավոր Աշոտ Դանիելյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը, երգահան Դավիթ Ամալյանը։ Նաեւ բերման ենթարկված սարկավագ կա։
Կարդացեք նաև
Արսեն Գրիգորյանին բերման ենթարկելու մանրամասները՝ տեսանյութում
Ամփոփելով առավոտյան անհնազանդության ցույցերը, Բագրատ սրբազանը հայտարարեց, որ նախատեսված գործողությունները կատարվել են եւ առավոտյան, քաղաքը, հանրապետությունը պարալիզացված էին։
«Այս մարդը եւ ովքեր որ իրեն հանցակից են, հանգիստ չպետք է ունենան։ Մենք հանգիստ ենք, ինչ որ ծրագրել ենք՝ առաջ է գնում»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ