ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում։
«Հայաստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել հեղեղումների և սելավների հետևանքների վերացման գործում։
102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման ուղղությամբ։
Հայկական կողմից հարցում ստանալու դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն աղետի շրջաններ»,- ասված է «Տելեգրամում» ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև