«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ կոչ էր արել այսօրվանից խաղաղ անհնազանդության գործողություններ սկսել հանրապետության տարածքում։ Այսօր առավոտվանից քաղաքացիներն արդեն ճանապարհներ են փակել։ Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում քաղաքացիներին։
Վերջին տվյալներով՝ միայն Երեւանում բերման է ենթարկվել 196 մարդ։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասել է, որ քաղաքացիներն իրենց «լակոտի նման» են պահում։
Ի պատասխան՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Դա ոստիկանապետի ասելու բա՞ն է, թեպետ իրենց ստի եւ վախի գերագույն հրամանատարը եթե ասի՝ «դուրսպրծուկ», նա էլ «լակոտ» պետք է ասի։ Հայելի թող պահեն այս մարդիկ ու հասկանան, թե ում փողերով են հասել, ինչպես են հասել, կրթությունն ինչ է, ով են, կենսագրությունը, ծագումը։ Յուրաքանչյուր մարդ, ով փողոցում է, ճշմարտության համար դուրս եկած մարդ է։ Իրեն ոչ կալանք, ոչ մի բան չի վախեցնելու, իսկ էդ մարդուն վախեցնում է մի բան՝ իր աթոռն ու էն փողը, որն իրեն տալիս են։ Մարդկանց կյանքի հաշվին ստացած փողը, ուղղակի պղծված»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ