Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ գույքն են յուրացրել Արցախի համայնքապետերը, այդ մեքենաները պետք է թողնեին այնտե՞ղ»․ Բագրատ սրբազան

Մայիս 27,2024 10:53

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ Ստեփանակերտի քաղաքապետը 20 օրով կալանավորվել է։

«Այս մարդիկ ամբողջ Արցախը հանձնել են, կործանել են մարդկանց կյանքը, չեն ճանաչում այդ պետությունը, ո՞ւմ են ձերբակալում, մարդկանց, որոնք ի՞նչ են արել, իրենց պատճառով տնազրկվե՞լ են, իրենց հայրենիքը ուղղակի զարկվա՞ծ է»,- ասաց Բագրատ սրբազանը։

Դիտարկմանը, որ Արցախի համայնքապետերին մեղադրում են պետական գույքը յուրացնելու մեջ, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Ո՞ւմ գույքը, իրենց ի՞նչ՝ ում գույքն է, ո՞ւմ գույքն են յուրացրել։ Այդ մեքենաները, որ բերել, են, պետք է թողնեին այնտեղ գայի՞ն։ Հսկայական տուն-տեղ, հայրենիք, սրբավայրեր, գերեզմաններ են թողել այդ մարդիկ իրենց պատճառով։ Չե՞ք զգում, որ լրիվ քաղաքական վիճակ է, վախեցնեն, սարսափեցնեն։ Ո՞ւմ են ուզում վախեցնել, իրենք են վախեցած, ձեռքներն ինչ ընկնում է, ինչ ուզում են անել, չեն կարող, հոգեվարքի մեջ են։ Մենք նահանջելու տեղ չունենք, եթե նահանջող կա, իրենք են։ Տղաներին էլ ողջույններ եմ հղում՝ մեր Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի քաղաքապետերին։ Մարդկանց զրկել են տնից-տեղից, հայրենիքից հիմա էլ ուզում են իբր վախեցնել, այդ մարդկանց կարո՞ղ են վախեցնել»

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031