Լրահոս
Օրվա լրահոսը

Փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը․ ցուցարարների 70 տոկոսին բերման են ենթարկել

Մայիս 27,2024 10:33

Այսօր վաղ առավոտից անհնազանդության ցույցեր են տեղի ունենում նաև Շիրակի մարզում։

Մեծ թվով քաղաքացիներ փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Թորոսի կամրջի հատվածը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» բացականչում էին նրանք։

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀԿ Գյումրու շրջանային խորհրդի նախագահ Արտյոմ Ղուկասյանը, ոստիկանները ուժ են կիրառել ցուցարարների հանդեպ՝ նրանց 70 տոկոսին բերման ենթարկելով Աշոցքի բաժին։ Ոստիկանները մեկ անգամ նախազգուշացրել են բացել ճանապարհը, մերժում ստանալուց հետո ցուցարարներին միանգամից բերման են ենթարկել։ Այս պահին ցույցն ակամա տեղափոխվում է ոստիկանության շենքի մոտ։

Արտյոմ Ղուկասյանի փոխանցմամբ, իրենք գնում են բերման ենթարկված քաղաքացիների հետևից, 70 տոկոսը բերման է ենթարկվել։

ՀՀԿ խորհրդի անդամ, Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանության գործողությունը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, քաղաքացիներին բերման ենթարկելու հիմք այդ պահին բացարձակապես չկար, խաղաղ ցույց էր, և որ մեկ անգամ նախազգուշացնելուց հետո ոստիկանությունը պարտավոր էր ողջամիտ ժամկետ տրամադրել ցուցարարներին ճանապարհը բացելու, որը չի արել։ Առանց նախազգուշացման, ուժ կիրառելով՝ նրանց բերման են ենթարկել Աշոցքի և Ամասիայի ոստիկանության բաժանմունքներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031