«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ կոչ էր արել այսօրվանից խաղաղ անհնազանդության գործողություններ սկսել հանրապետության տարածքում։ Այսօր առավոտվանից քաղաքացիներն արդեն ճանապարհներ են փակել։
Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում քաղաքացիներին։
Կարդացեք նաև
Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ոստիկանությունը գործում է օրենքի սահմաններում, տեր հայրին հորդորեք, թող նորմալ պահի իրեն, ժողովրդին հորդորի նորմալ պահեն իրենց»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ են բերման ենթարկվում մայթերին կանգնած քաղաքացիները, ինչո՞ւ մարդկանց ողջամիտ ժամկետ չի տրվում, Արամ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մայթեզրին կանգնած ոչ մի քաղաքացի անտեղի բերման չի ենթարկվում, ուրեմն մի բան արել է, որ տարել են, անտեղի ոչ մեկի բերման չեն ենթարկում։ Փակում են, հետո վազում լակոտի պես կանգնում են այնտեղ, բա ի՞նչ պետք է անենք»։ Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է մարդկանց որակումներ տալիս, ոստիկանապետը պատասխանեց․ «Բա ի՞նչ պետք է անեմ, չի կարելի ժողովուրդ, իսկ որ մնացածի իրավունքները սահմանափակվո՞ւմ են, չի կարելի»։
Հարցին, թե քանի՞ բերման ենթարկված կա, Արամ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, շատ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 137 մասնակից: