«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ կոչ էր արել այսօրվանից խաղաղ անհնազանդության գործողություններ սկսել հանրապետության տարածքում։ Այսօր առավոտվանից քաղաքացիներն արդեն ճանապարհներ են փակել։
Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում քաղաքացիներին։ Երեւանի կենտրոնում փողոցները կաթվածահար վիճակում են։ Մաշտոցի պողոտան մարդիկ աղբամաններով փակեցին։
Կարդացեք նաև
«Մտանք, տղերք, մաքրում ենք»,- հրամայում է ոստիկանության գործողությունները ղեկավարող անձը։ Քիչ առաջ բերման ենթարկվածների թվում է նաեւ երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։
Անհնազանդության գործողություններին միացել են նաեւ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները։ Ոստիկանները քաշքշեցին ծնողներին ու Բագրատ սրբազանին։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Բագրատ սրբազանին, ասաց՝ Նիկոլ Փաշինյանն իրեն հայտարարում էր ժողովրդավարության բաստիոն։ «Այդ ամենը փուլ է եկել մեր գլխին»,- արձագանքեց Բագրատ սրբազանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ