«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ հայտարարել էր, որ դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ իր հոգեւոր ծառայությունը սառեցնելու խնդրանքով։
Լրագրողներն այսօր հարցրին նրան՝ արձագանք կա՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսից։ «Դե որ դիմել եմ, երեւի դադարեցված է, էլի»։ Լրագրողների ճշտող հարցին՝ հիմա դադարեցվա՞ծ է իր ծառայությունը, նա պատասխանեց․ «Երեւի, պաշտոնական որեւէ բան ասելու կարիք չկա»։
Կարդացեք նաև
Միաժամանակ Բագրատ սրբազանն ասաց, որ իր հոգեւոր կոչումը պահպանվում է․ «Իմ կոչումը վերցված չէ, կարգալույծ չեն արել ինձ»
Հարցին, թե հոգեւոր ծառայությունն ու քաղաքական գործունեությունը չի՞ հաջողվում համատեղել, նա պատասխանեց․ «Նախ, քաղաքական չէ, ազգային-ազատագրական է։ Երկրորդն էլ համատեղելիության խնդիր կա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ