«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ կոչ էր արել այսօրվանից խաղաղ անհնազանդության գործողություններ սկսել հանրապետության տարածքում։ Այսօր առավոտվանից քաղաքացիներն արդեն ճանապարհներ են փակել։
Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում քաղաքացիներին։
Կարդացեք նաև
«Մի պարեկ էր ղեկավարում այս ամբողջ ներքին զորքերը։ Եվ երբ իր խելքով ազդարարվեց, որ 30 վայրկյանում պետք է փողոցից դուրս գալ, ես ուղղակի ժողովրդին ասացի՝ դուրս եկեք դեպի մայթ։ Ինքը, զգալով, որ ժողովուրդը դուրս է գալիս, հրաման տվեց հարձակվել ժողովրդի վրա։ Իրենք խելքով պիտի վախեցնե՞ն, իրենք են վախեցած, էն վախկոտին են պահում։ Մեր երկրում մի վախկոտ կա։ Իրենցից վախեցող չկա, մեղք են այս տղաներն ուղղակի, բութ գործիքի դեր են կատարում, ո՞ւմ են պահում, մի վախկոտի, որն իրենց կյանքն էլ է ավերել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։
Անդրադառնալով հարցին, որ հնարավոր էն իրեն էլ բերման ենթարկեն, մտավախություն չունի՞, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Կարող են, թող տանեն, ես գնամ հանձնվեմ, խնդիրը ո՞րն է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. Ժամը 8.55 ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 67 մասնակից: