ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջին տարիներին ինչ տեսակի ֆեյքեր ասես տեսել էինք, բայց արի ու տես, որ ֆեյք վարչապետի թեկնածու դեռ չէինք տեսել։
«Սրբազան վարչապետ» վանկարկող մեր սիրելի և հարգելի քաղաքացիներ, եթե ձեր առաջնորդ Գալստանյանը այսօր ևեթ հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, ապա նա կկարողանա մասնակցել միայն 2031 թվականի ԱԺ ընտրություններին, նա նույնիսկ 2026-ի ընտրություններին մասնակցելու իրավունք չի ունենա այդ դեպքում, էլ ուր մնաց՝ հիմա վարչապետի թեկնածու համարվելը։
Հ.Գ. մեկ ուրիշ կարևոր հարցն էլ այն է, թե այդ ինչպես է ստացվել, որ իր «հողուջրի հետ սերտաճած» անձը այլ երկրի քաղաքացիություն է ստացել, կարո՞ղ է այդ հայրենասիրությունն էլ է ֆեյք։
Մի մուկ խոսեց իր հերթին։
Անտաղանդ ու անբարդույթ: Ուրիշ կերպ չի էլ լինում: