Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ներկայացրեց վաղվա անելիքները՝ ասելով․ «Հիմա մեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում։ Մեր մայրերին եմ ասում՝ ձեր զավակներին մանկապարտեզ տանելու փոխարեն դուրս եկեք փողոց, մի քանի օր։ Հենց մեր զավակների անվտանգ և ապահով ապրելու համար և ոչ վտանգների»։
Ինչպես մանրամասնեց Բագրատ Սրբազանը, առավոտյան 08:00-ից սկսած միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհն է բաց մնալու։ Մնացած բոլոր վայրերում՝ Մեղրիից մինչև Երևան, անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։ «Ինձնից սկսած բոլորը պետք է լինեն փողոցում։ Մենք պետք է զրկենք նրանց (իշխանական պաշտոնյաներին) աշխատանքի գնալու հնարավորությունից, նրանք այլևս չունեն ոչ մի պատասխանատվություն»։