«Մենք մեր ուղերձը տվել ենք, պահանջն ասել ենք, ու ինչպես միշտ արհամարհվել է այդ մարդու (Նիկոլ Փաշինյանի) կողմից: Ես գիտեմ, որ ինքը շատ վախեցած է: Մենք մեր ասելիքները խաղաղ կերպով փոխանցել ենք: Մեր հանդիպման հրավերը բաց է մշտապես»,-ասաց Բագրատ սրբազանը Կառավարական ամառանոցի մոտ հավաքված բազմահազարանոց ժողովրդին ու ասաց, որ վերադառնում են Հանրապետության հրապարակ՝ վաղվա գործողությունների ծրագրից խոսելու:
«Հիմա այստեղից Դեմիրճյան փողոցով վերադառնում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի վաղն առավոտվա մեր գործողությունների մասին խոսենք, պատասխանատվությունը ստանձնենք, մեր ամբողջ ներուժով վաղվանից անհնազանդության, անհամաձայնության հստակ գործողություններն անենք:
Կարդացեք նաև
Մենք այստեղ ասելիք չունենք, սպասելիք չունենք, չենք էլ սպասելու: Եթե տղամարդկություն ունի, կարծում է, որ որեւէ ասելիք ունի, կգա կհանդիպի, ձեւը կգտնի հանդիպման, եթե ոչ՝ ստիպված կլինի հանդիպելու: Որքան էլ փորձի իրեն թաքցնել բարեկիրթ կամ անբարեկիրթ ոստիկանների թիկունքում, այն ոստիկանների, որոնք եւս գերի են ընկած այս մարդու քմահաճույքների ձեռքը, ինչքան էլ ուզում է փախուստ տա, որտեղ էլ գնան, մենք հետապնդելու ենք, հալածելու ենք, հասնելու ենք այն ծրագրի ավարտին, որը կոչվում է ճշմարտության հաղթանակ»,-ասաց Բագրատ սրբազանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ