Իրականացվել է երկու հղիի տեղափոխում մարզային բուժհաստատություններ և մեկ տուժածի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։
Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ