Թուրքիայի նախագահ Էրդողանի զարմիկին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականը կրկին անդրադարձել է Սրբազան շարժմանը։
Ըստ հրապարակված հոդվածի` Բագրատ Սրբազանը, ով իբր «փորձում է խորընդոտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը», սպանվելու է հայկական լոբբիի կողմից, և սպանությունը կապվելու է թուրքական ու ադրբեջանական հետախուզությունների հետ։
Պարբերականը նաև հայտնում է, որ Ռուսաստանը Երևանում իր դեսպանին կանչել է խորհրդակցությունների, մինչդեռ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանությունները աշխատանքային օր են հայտարարել նաև շաբաթ և կիրակի օրերը, ուստի Բագրատ Սրբազանին անվանում են «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությունը վայելող»։
Վերջին օրերին թուրքական և ադրբեջանական մամուլի ակտիվ քարոզչությունը Սրբազան պայքարի դեմ ի ցույց են դնում նրանց վախերն ու անհանգստությունները։
Կարդացեք նաև
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք