Հանրապետությունում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում շարունակել են արձանագրվել առերևույթ հանցագործության տարատեսակ դրսևորումներ, որոնց առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել շուրջ երեք տասնյակ անձանց նկատմամբ։ Այդ մասին ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար իրազեկել է հանրությանը։
Նկատի ունենալով վերոնշյալը, վերջին օրերին ակտիվացած անհանդուրժողականության խոսույթը, Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին ընդառաջ՝ հնարավոր սադրանքների մասին մանիպուլյատիվ տեղեկույթի շրջանառումը սոցիալական ցանցերում ՝ ՀՀ քննչական կոմիտեն կրկին նախազգուշացնում է, որ օրենքով սահմանված իր գործառույթների և պարտականությունների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ այդ ակցիաների, հավաքների շրջանակներում հանցավոր բոլոր դրսևորումներին օպերատիվ և համակողմանի արձագանքելու, նմանատիպ գործողություններ կատարող անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
Հավաքների մասնակիցներին և աջակիցներին վճռականորեն հորդորում ենք իրենց իրավունքների իրացումն ապահովել՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները, առաջնորդվել Հանրապետությունում հասարակական կարգը, ներքին անվտանգությունը պահպանելու, այլոց իրավունքները հարգելու քաղաքացիական գիտակցությամբ։
Հանցավոր բոլոր ոտնձգությունների բացահայտման, դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է ընդգծված հետևողականություն:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ