Բագրատ Սրբազանը համազգային հավաքի մասնակիցներին ասաց, որ եթե չհաջողվի հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ապա վաղը առավոտյան ժամը 8-ից խաղաղ անհնազանդության գործողություններ են սկսելու. «Ձեզ եւ մեզ բոլոր դիտողներին, ՀՀ ամբողջ տարածքով մեկ անհնազանդության, բողոքի, ընդվզման խաղաղ գործողություններով ստիպել հարգելու եւ ընդունելու ժողովրդի իշխանությունը եւ պահանջը: Վաղն առավոտ ժամը 8-ին՝ փոքրով եւ մեծով, ինձանից սկսած՝ լինելու ենք հրապարակներում, եւ մենք բազմության այսպիսի առկայությամբ իրականացնելու եւ իրագործելու ենք այն ծրագիրը, որ աշխատանքից ազատելու ենք բոլոր այն մարդկանց՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ, որոնք մինչեւ այսօր սահմանափակել են եւ կեղեքել են մեր թե՛ հոգեւոր եւ թե՛ ֆիզիկական կյանքը»:
Բագրատ Սրբազանն ընդգծեց. «Սա ասում եմ շատ պարզ, բաց, որպեսզի ավելորդ քննարկումների տեղիք չտրվի: Այսօր մեր գործողություններն իրենց բովանդակությամբ միտված են լինելու նաեւ վաղն առավոտյան ժամը 8-ին, հրապարակներում նախանշված վայրերում մեր պատասխանատու գործողություններով ստիպելու՝ հաշվի նստել ձեզ հետ»:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց փաստաբանական համայնքին իրենց ծառայության համար:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ