«Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին: Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբն էիր վերցնում, սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտել, հսկայական ոստիկանական պատնեշներով ինքնապաշտպանվել»,-հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց Բագրատ Սրբազանը:
«Հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին, տասնյակ հազարավորներին հանդիպելու՝ ոչ միայն որպես գործիչ, այլ նաեւ որպես տղամարդ: Եթե երբեւէ չես գալու, բնականաբար սպառված իրավական լեգիտիմությանդ զուգահեռ վաղուց նշանակել էր, բայց հիմա առավել շեշտում եմ, որ բարոյական լեգիտիմություն էլ չունես: Եվ երբ ինքնիշխանության մասին եք խոսում, ուզում եմ հարցնել՝ կարո՞ղ է որոշումներդ դու չես կայացնում, ուրիշ տեղից են կայացնում, ուրիշ տեղերից են թելադրում, թելադրում են սեփական ժողովրդիդ ահաբեկել, ծաղրել եւ հետեւաբար, այս հրապարակից մենք ընթանալու ենք, ես գալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց՝ ակնկալելով հանդիպել քեզ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ