Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Մելիքյանը հայտարարեց վարչապետի թեկնածուի անունը. այդ մարդը Բագրատ Սրբազանն է

Մայիս 26,2024 18:03

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ելույթ ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համազգային հանրահավաքին, նշեց. «Մեր շարժումը հողից է ծագել, Տավուշի հողից, որն այսօր վտանգված է: Մենք բոլորս դարձել ենք այդ հողից ծնված ծառերն ու ճյուղերը…Այսօր եկել ենք հրապարակ, լցվել է հրապարակը, թող տեսնեն Հայոց թշնամիները»: Պրոֆեսորն ասաց, որ մարդու կյանքը կապված է հողի հետ, իսկ ազգի կյանքը՝ հայրենի հողի հետ:

«Մեր շարժումը նախաձեռնել է մի մարդ, ով այդ ամենը շատ լավ է զգացել ու հասկացել: Նա երեսուն տարի ծառայել է այդ հողին, որտեղ եղել է, այնտեղ հողը ծաղիկ է տվել, պտուղ է տվել, մի մարդ, որի կյանքը ծառայություն է; Այս մարդն իր գիտակցական կյանքի ամենասկզբից ընտրել է ծառայությունը՝ Աստծուն, իր ժողովրդին, իր երկրին, իր հողին, իր ժողովրդին:

Այսօր մեզ պետք է հնարավորություն, որ կարողանանք նորից կառուցել մեր երկիրը, եւ շատ դժվար փուլ է մեզ սպասվում, որը պետք է հաղթենք: Մենք պետք է հասկանանք, որ հիմա ով էլ ստանձնեց պատասխանատվություն, սա նրա համար լինելու է իր կյանքի ամենաբարդ ծառայությունը: Հայաստանը դեռ երբեք այսքան ծանր վիճակում իշխանություն չի փոխել:

Այսօր մեզ պետք է մեկը, ով կարող է վերցնել այդ պատասխանատվությունը: Մեզ պետք է մի մարդ, ով կկարողանա համախմբել բոլորին: Եվ կախված չլինի ոչ մեկից, բացի սեփական խղճից: Մեզ պետք է այս իշխանություններին ուղիղ հակառակ արժեքներով մեկը, ով գիտի ինչ է հայրենիքը, ինչ է ժողովրդին եւ երկրին ծառայելը, ինչ է խաղաղությունը, ներքին հաշտությունը»,-ասաց պրոֆեսորը:

Գուրգեն Մելիքյանն ասաց, որ պատերազմի դուռը փակող, հայոց երկիրը կայունացնելու ընդունակ միակ մարդը, որ կարող է ստանձնել ժամանակավոր կառավարության ղեկը, Բագրատ Սրբազանն է:  Սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կյանքի ամբողջ ընթացքը՝ ընդգծեց պրոֆեսորը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031