Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, որն ավելի քան մեկ ամիս է՝ հացադուլ է անում «Զվարթնոց» օդանավակայանում, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ օգնություն խնդրեց մարդկանցից՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն նախադասություններով:
«Օգնեցեք ինձ… Քիչ է մնացել, որ ինձ սպանեն: Ինձ տեղափոխել են օդանավակայանի սրահից ռազմական ուժերը ու ինձ հանեցին օդանավակայանից, քանի որ ուղեւորները շատ էին ինձ հարգում ու սիրում: Ինձ սրահից հեռացրել են, բայց օդանավակայանի տարածքում եմ էլի, ոնց որ մի բերդի մեջ»,-ասաց նա՝ ցույց տալով ճաղավանդակներով պատուհանը:
Նիկոլյանն ասաց, որ հստակ չգիտի իր գտնվելու վայրը: Ապա ցույց տվեց իր անկողինը, իր խղճուկ սենյակը, ասաց, որ նոր տարածքում պայմանները շատ ավելի վատ են, եւ ինքը չգիտի՝ ինչ է լինելու իր հետ
Լեո Նիկոլյանը տեղեկացրեց, ըստ բժիշկների՝ իրեն մեկ ամսվա կյանք է մնացել: Ապա ուղիղ եթերը նա ավարտեց. «Կեցցե Հայաստանը՝ առանց Փաշինյանի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ