Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
«Հայրենիքը սկսվում ա ընտեղ, որտեղ պապս տոմբի (բրբռ.՝ «այգու ցանկապատի սյուն») ա տնկել», – երեկ այսպիսի բանաձևում տվեց կիրանցեցի տղամարդը հայտնի բանավեճի ընթացքում։
Խորքային իմաստով սա հենց իրական ինքնիշխանության հայկական ժողովրդական բանաձև է, որովհետև տասնվեց տարեկանից թշնամու հետ կռիվ տված և պատվո նշանների արժանացած այս տղամարդը մեր հայրենիքի ինքնիշխան տարածքի սահմանը պատկերացնում է ոչ թե բոլշևիկների գծած քարտեզով և Բաքվի բռնապետի անսանձ պահանջներով, այլ իր իսկ պապի տնկած այգով։
Հենց այս, թող թույլ տրվի ասել, ինքնիշխան այգին է, որը խորթ է եղել տափաստանային վաչկատուն տարերքին, այգին, որի տոմբին է իրական սահմանասյունը, այլ ոչ թե խոտերի մեջ կորած, հիշողությունից ու ժառանգականությունից զուրկ «սահմանային ստոլբեն», որը դարձվում է կեղծ պաշտամունքի առարկա։