Տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։ Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։
Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել են նաև պատվարի վերանորոգման աշխատանքներ։ Կանխարգելիչ և արտակարգ ջրթող ևս չի իրականացվել։
Կից ներկայացված տեսանյութերում երևում են Մեծավանի ջրամբարի պատվարը և ջրահեռացման ընթացքը։
ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ