Կարծես թե, հաշվի չի առնվում մի կարեւոր հանգամանք՝ Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը, քանի որ դրանով չի սահմանափակում իր պահանջները Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի համար Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը շատ ավելի լայն է, քան սահմանների խնդիրը։ Նա մարտահրավեր է նետում հայկական պետության բուն օրինականությանը։ Եվ նպատակաուղղված մարտահրավեր է նետում դրան: Իսկ սահմանը Հայաստանին ադրբեջանական «տիրական» բարքերին ընտելացնելու դաշտ է։
Այնպես որ, Հայաստանը չպետք է պատրանքներով շատ տարվի, այլ ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ՝ շրջանցելով սահմանազատված սահմանները։ Բայց առայժմ մեր իշխանությունների հավատը սահմանազատման փրկարար իմաստի նկատմամբ անսասան է։ Իրականում սեփական գոյության օրինակարգությունը որոնվում է անցնող աշխարհի տրամաբանության մեջ:
Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում խնդիրը ոչ թե տարածքներն են, այլ պետություն ունենալու իրավունքը։ Ե՛վ տարածքների ձեռքբերումը, եւ՛ դրանց հանձնումը այժմ չեն լուծում ազգի հրատապ խնդիրը։ Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, բայց նորում հայերը դեռ պետք է ձեռք բերեն այդ իրավունքը:
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում