Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ:
Վարչապետը նախ եղել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո պատասխանատուները տեղում ներկայացրել են սահմանազատումից հետո ԱԱԾ Սահմանապահ ծառայության ծառայողների տեղակայման աշխատանքների ընթացքը:
Կարդացեք նաև
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ ուղեկալ՝ ծանոթացել ծառայության ընթացքին և ուղեկալում առկա պայմաններին: Նշվել է, որ ուղեկալը ժամանակավոր կառույցում է տեղակայվել, առաջիկայում նախատեսվում է կառուցել ուղեկալի նոր շենք:
Այնուհետև վարչապետը եղել է Կիրանցում կառուցվող նոր դպրոցում, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին, որից հետո զրուցել բնակիչների հետ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներին, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, պատասխանել հնչեցված հարցերին, որոնք վերաբերել են ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կհասցեագրի բոլոր խնդիրները և դրանց կտրվեն անհրաժեշտ լուծումներ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով կառավարության կողմից 16 մլն դրամ հատկացնելու ծրագրին: Վարչապետի խոսքով՝ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի այն բնակիչներին, որոնք կդառնան 16 մլն դրամ ծրագրի շահառու, ևս 5 մլն դրամ կհատկացվի, այդ թվում՝ արդեն ծրագրից օգտվողներին: Վարչապետը հույս է հատնել, որ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում կյանքն այդ գյուղերում կզարգանա, մարդիկ նոր տներ կկառուցեն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղի ունեցածը մեծ հաջողություն է, և կառավարության նպատակներից է ստեղծել անվտանգության երաշխիքներ սահմանազատման միջոցով: Վարչապետը նշել է, որ ամեն ինչ արվելու է գործընթացը շարունակելու համար:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետը կարևորել է որակյալ և ժամանակին իրականացումը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գավառական շուստրի նիկոլը երբ ասում է, թե այդ գյուղերում կյանքը կզարգանա, մարդիկ տներ կկառուցեն, հետագայում «կռուտիտներով» կարդարանա, որ ինքը հո չի ասել թե հայերը տներ կկառուցեն, ինքը «մարդիկ» ասելով նկատի է ունեցել նաև իր քիրվա ադրբեջանցիներին: