Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա ՀՀ-ի իշխանությունները հանձնել են Արցախը, ուրացել են արցախահայերին, հրաժարվել են ցեղասպանության միջազգային ճանաչումից»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 25,2024 22:55

«Ցավոք, այսօր ՀՀ իշխանության ղեկին հայտնված այս խմբակն այլևս երբեք չի ներկայացնում հայ ժողովրդի հավաքական շահերը»,- Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա, նշելով, որ Հայ դատի գործունեությունը նույնականացվում է հայկական շահերի պաշտպանության հետ, ասաց․ «Ցավոք, այս օրերին ստիպված եք գործել առանց պետական աջակցության, հաճախ նաև հակառակ այս պահին իշխանության ղեկին հայտնված անձանց որդեգրած քաղաքականության, ինչը բազմակի անգամներ դժվարացնում է ձեր աշխատանքը»։

Փաստելով, որ տասնամյակներ շարունակ ՀՅԴ մարմինների աշխատանքը նպատակ ունի ՀՀ-ի շահերի պաշտպանության, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտմանը, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Այսօրվա ՀՀ-ի իշխանություններն այս երեք նպատակներից հրաժարվել են։ Նրանք հանձնել են Արցախը, ուրացել են արցախահայերին, հրաժարվել են ցեղասպանության միջազգային ճանաչումից, փորձում են ՀՀ-ն դատարկել, դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատար, միջազգային ասպարեզում զրո դերակատարությամբ, անհեռանկար մի պետության։ Այս իրականության մեջ ձեր առաքելությունն ավելի պահանջված է դառնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031