Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Փաստաբան․ Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմամբ

Մայիս 25,2024 22:38

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր․ 

Դատարանը (Դ. Արղամանյան) կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ։

Ավելի ուշ փաստաբանը գրում է․

Որպեսզի Արցախի գրանցմամբ ավտոմեքենան կարողանա տեխնիկական զննում անցնի եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքի, պետք է լինի ՀՀ գրանցում ստացած, քանի որ այս իշխանությունը Արցախը համարում է Ադրբեջան, իսկ արցախցիներին՝ փախստական:

Հիմա ՀՀ իշխանության կողմից Ադրբեջան ճանաչված Մարտակերտ համայնքին պատկանող ավտոմեքենան, որպեսզի խուսափի 100 հազար դրամի հասնող տուգանքներից, ստիպված պետք է անվանափոխվի: Մարտակերտ համայնքին պատկանող ավտոմեքենան ավագանու որոշմամբ անվանափոխվել է համայնքի ղեկավարի անունով (ավագանին որոշել է, որ համայնքի ղեկավարն է ամենալեգիտիմ անձը դրա համար), բայց դրա համար ՀՀ իշխանությունը խարդախությամբ գույք հափշտակելու մեղադրանքով կալանավորում է 65 տարեկան մարդուն:

Դե ինչ ասեմ. նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031