Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտականի դասախոսներին պատժո՞ւմ են Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո

Մայիս 25,2024 20:13

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ անգամ չնչին առնչություն ունեցող մարդիկ, գիտական, կրթական եւ այլ հաստատությունների ներկայացուցիչները հայտնվել են իշխանությունների թիրախում: Վերջին շաբաթներին ծավալված շարժման ֆոնին, օրինակ, Տնտեսագիտական համալսարանի երեք մուտքերից երկուսը փակել են, ու միայն մեկն է մեծ հերթերով սպասարկում 5-6 հազարանոց համալսարանի ելումուտը: Ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսները, Aravot.am-ի տեղեկություններով հոգեբանական ճնշման տակ են հայտնվել:

Չնայած այս ամենին՝ բուհի դասախոսների եւ ուսանողների զգալի մասը, այնուամենայնիվ, այս կամ այն կերպ  մասնակցություն ունի շարժմանը, ինչը չի վրիպում բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի աչքից։

Մեր տեղեկություններով օրերս Բագրատ Սրբազանի հրավիրած տնտեսագետ-գիտնականների բաց հանրային քննարկմանը Տնտեսագիտական համալսարանի շուրջ 15 գիտնական-տնտեսագետների մասնակցությունից հետո Տնտեսագիտականում նրանց մի մասից սպառնալիքներ հնչեցնելով պահանջել են բացատրագրեր գրել եւ ֆորմալ պատճառաբանություններով փորձում են կարգապահական տույժերի են ենթարկել։

Քանի որ օրն աշխատանքային չէ, թեմայի վերաբերյալ Արմեն Գրիգորյանից կփորձենք մեկնաբանություն ստանալ առաջիկա օրերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031