«Ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի վարքն ու խոչընդոտները պետք է հաղթահարենք, այլև հայրենի պետության, իշխանության հակազգային քաղաքականությունը»,- Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների վարած այս հակապետական քաղաքականությունը հատկապես խնդրահարույց է, երբ օտարներն են մատնացույց անում․ «Խնդրահարույց է այն, երբ օտար շրջանակները, մատնացույց անելով ՀՀ գործող իշխանությունների այդ կեցվածքները, հիմնավորում են իրենց կրավորական կամ նույնիսկ բացասական կեցվածքը։ Սա հնարավորություն է տալիս ասելու՝ եթե ձերոնք այսպես են անում, մենք իրենցից ավելի հայ չենք լինելու»։
Կիրո Մանոյանը նաև ահազանգեց․ «Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով հայաթափվել է Արցախը, Բաքվում պատանդ են պահվում հայ ռազմական, քաղաքական անձինք և Արցախի Հանրապետության նախկին ու գործող ղեկավարներ։ Իսկ այստեղ՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությունները բացահայտ սպառնալիքի ու հալածանքի են ենթարկվում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ