Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց հրավիրել է՝ նախապատրաստվելու Սլովենիայի եւ Ղազախստանի ընտրանիների հետ առաջիկայում կայանալիք ընկերական հանդիպումներին։
Դարպասապահներ՝
Օգնյեն Չանչարեւիչ, Արսեն Բեգլարյան, Ստանիսլավ Բուչնեւ։
Պաշտպաններ՝
Վարազդատ Հարոյան, Նաիր Թիկնիզյան, Ստյոպա Մկրտչյան, Կամո Հովհաննիսյան, Գեորգի Հարությունյան, Անդրանիկ Հակոբյան, Դավիդ Դավիդյան, Էրիկ Սիմոնյան, Սերգեյ Մուրադյան, Էդգար Գրիգորյան։
Կարդացեք նաև
Կիսապաշտպաններ/հարձակվողներ՝
Էդուարդ Սպերցյան, Տիգրան Ավանեսյան, Էդգար Սեւիկյան, Վահան Բիչախչյան, Արտակ Դաշյան, Հովհաննես Հարությունյան, Սոլոմոն Ուդո, Գեւորգ Տարախչյան, Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան, Գոռ Մանվելյան, Արթուր Միրանյան։
Հրավիրվածների մեջ այս անգամ բավականին շատ են նոր անունները, ինչը, ըստ ffa.am-ի, Պետրակովը մեկնաբանել է այն հանգամանքով, որ ընկերական հանդիպումները լավ հնարավորություն են երիտասարդ ֆուտբոլիստներին փորձարկելու ավելի ուժեղ թիմերի հետ հանդիպումներում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ