Թաիլանդում մեկնարկել է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային օլիմպիական խաղերի ծրագրով բռնցքամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։
Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մրցավայր մեկնած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականից առայժմ ռինգ մտած երեք բռնցքամարտիկներն էլ առավելության են հասել մրցակցի նկատմամբ։
Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգում պարտության է մատնել մարոկկացի Իմադ Ազոուին, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը մեծ առավելությամբ հաղթել է հույն Քրիստիոս Կարաիտիսին, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը 80 կգ քաշային կարգում պայքարից դուրս է թողել Վենեսուելայի ներկայացուցիչ Դիեգո Պերեյրային։
Կարդացեք նաև
Հայաստանի բռնցքամարտիկներից ոչ մեկը դեռ օլիմպիական ուղեգիր չունի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ