Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին «Hayeli.am» կայքի յութուբյան էջում «Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության, միացեք» վերտառությամբ տեսանյութում Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի հայտարարությունները գրավել են իրավապահների ուշադրությունը:
Իրավապահներն առանձնացրել են Շահինյանի հայտարարություններից հատկապես Նիկոլ Փաշինյանին վերաբերող հատվածը, որը, նախնական տվյալներով, դիտարկվում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու վերաբերյալ հնարավոր տեղեկություններ. դիտարկվում է նաեւ Շահինյանի արարքին ՀՀ քր. օր. 452-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխան գնահատական տալու հարցը (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
«Այ դալալ, նույն դալալն ես մնացել, ուղղակի էն ժամանակ քո թերթն էիր պահում, քո փորն էիր լցնում, ընտանիքդ էիր պահում, հիմա նույն ձեւով երկիրն ես ծախում… հրաժարական տուր, ռադդ քաշի…»,- այսպիսի ու նմանատիպ հայտարարություններ էր արել Հովհաննես Շահինյանը:
Հովհաննես Շահինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն իրավապահները չեն տեղեկացրել իր հայտարարությունների վերաբերյալ տրված իրավական գնահատականի մասին, ու ինքը որեւէ հանցավոր արարք չի արել, բացառապես քաղաքական գնահատականներ է հնչեցրել՝ որպես քաղաքական ուժի ղեկավար: Հիշեցնենք, որ Շահինյանը ներկայացնում է «Համահայկական ճակատ» կուսակցությունը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ