Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժման աջակիցներին ապօրինի և բռնապետական մեթոդներով լռեցնելու բոլոր տեսակ փորձերը միայն ի ցույց են դնում սեփական ժողովրդից ունեցած ձեր խորը վախերը․ հայտարարություն

Մայիս 25,2024 15:43

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին ընդառաջ ստանում ենք Շարժման աջակիցների, կամ Շարժման հրավիրած հավաքների մասնակիցների նկատմամբ ապօրինի հետապնդումների նոր ալիքի մեկնարկի մասին վկայող տեղեկություններ:

Արտահերթ ստուգումներ և քննչական գործողություններ են մեկնարկում Շարժման աջակիցներին պատկանող բիզնեսներում, ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ սկսում են այցելել մեր աջակիցների և նրանց հարազատների տներ` անհարկի անհանգստություն պատճառելով մեր քաղաքացիներին:

Բռնաճնշումների նոր ալիք է մեկնարկում նաև արցախահայերի նկատմամբ. պարբերաբար լուրեր ենք ստանում Արցախի քաղաքապետերի ձերբակալությունների մասին:
Սույն հայտարարությամբ վերահաստատում ենք. Տավուշից սկիզբ առած և համազգային դարձած Շարժումն այլևս անկասելի է:

Շարժման աջակիցներին ապօրինի և բռնապետական մեթոդներով լռեցնելու բոլոր տեսակ փորձերը միայն ի ցույց են դնում սեփական ժողովրդից ունեցած ձեր խորը վախերը: Այդ գործիքների կիրառումը ոչ միայն որևէ կերպ չի նպաստելու Շարժման աջակիցների թվի նվազմանը, այլ ունենալու է հակառակ ազդեցություն և միայն մոտեցնելու է Շարժման հաղթանակը:

Որևէ մեկին երբևէ չի՛ հաջողվել լռեցնել արդարության և ճշմարտության ձայնը, դա չի՛ հաջողվելու նաև ձեզ:
Մայիսի 26-ի համազգային հանրահավաքն ունենալու է շրջադարձային նշանակություն, և որևէ ապօրինի բռնաճնշում կամ սադրանք ի զորու չէ կասեցնել այս ընթացքը:
Ապօրինի ճնշումների ենթարկվող մեր բոլոր քաղաքացիներին հիշեցնում ենք, որ գործում է իրավական անվճար աջակցության թեժ գիծը, որին կարող եք դիմել ձեր իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով:

Թեժ գծի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 095088787։

ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031