«Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ուժի կիրառմամբ ինձ հեռացրին Բաղանիսի դպրոցի տարածքից, որտեղ մտել էի անխոչընդոտ, հանգիստ կանգնած պատսպարվում էի անձրևից»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգեց լրագրող Անի Գևորգյանը։
Անի Գևորգյանն ասաց, որ ինքը նույնիսկ չէր մտել այն սրահ, որտեղ պետք է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի ունենար։
Անի Գևորգյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանը հանդիպում է որոշ բնակիչների հետ և փորձում տպավորություն ստեղծել, թե Բաղանիսում ու այլ համայնքներում իրեն գրկաբաց ընդունում են։ Որևէ գյուղացի դժգոհություն չէր հայտնում, որ դպրոցում եմ, կարող եմ Նիկոլ Փաշինյանին հարց տալ, ընդհակառակը, գյուղացիներն ասում էին, որ կարող եմ մնալ»։
Անի Գևորգյանը նաև հայտնեց, որ մեծաթիվ ոստիկաններ են այս պահին Բաղանիսի տարածքում ու ասաց․ «Ոստիկանական շրջափակման մեջ ենք ընդամենը երեք լրագրողով»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ