2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի, 2010 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ. Ս-ն ներկայացնելով կեղծ տեղեկություններ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, նույն օրը, առանց օրինական հիմքի, հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ. Ս-ն որպես նվիրատու, իսկ Մ. Գ-ն ՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել են Մ․ Գ․-ին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի վերոնշյալ ավտոմեքենան:
Այսինքն, Մ․ Գ․-ն, նախնական համաձայնությամբ, խմբով, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու միջոցով առերևույթ կատարել է խոշոր չափերով գույքի հափշտակություն:
Ձեռք բերված տվյալների հիման վրա Մ. Գ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։
Մ.Գ-ն ձերբակալվել է:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի, հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, թույլ տվեք մի 2 հարց ուղղել կատարվածի վերաբերյալ ։
Մ.Գ-ն ձերբակալվել է։ Եթե երկիրը չի ճանարում Արցախի գոյությունը , իսկ առավել եվս նրա կորուստը, ապա չ՛եղած երկրի գույքի մասին դուք ինչո՞ւ եք իրար խառնվել։ Մոռացեք այն ամենը ինչ կապված է այդ երկրի հետ եվ ազատ , ուրախ ապրեք ։ Թե ՞ ,ձեր ուզածը այն է, որ այդ մեքենան էլ ,որպես գույք թողնվեր թուրքին։ Միլիարդներից մի փենի հանկարծ դուրս չգար այնտեղից։ Ձեր ինչ գործն է։ Իսկ եթե ձեր գործն է, հետաքննությունը տարեք կառավարական դաշտ։ Ձերբակալություններ սկսեք Արցախի հանձնման մեջ բոլոր մեղավորների նկատմամբ։