Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանի քաղաքական ու քարոզչական թիմերի օրակարգը, լեքսիկոնը բառացիորեն համընկում են ադրբեջանական լեքսիկոնի եւ թեզերի հետ. «Հրապարակ»

Մայիս 25,2024 11:45

Ադրբեջանում ուշիուշով հետեւում են Հայաստանում ծավալվող իրողություններին, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Բագրատ սրբազանի եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումներին, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է մեծագույն հրճվանքով։ Oxu.az-ի հետ զրույցում Ֆուադ Աբասովը Բագրատ սրբազանին անվանել է քահանա Գալստանյան եւ նշել, որ Նիկոլ Փաշինյանին չի անհանգստացնում այս շարժումը, քանի որ դրսից ունի աջակցություն: Նա ՔՊ-ականների թեզերն է կրկնել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ուղղորդվում է ռուսական կողմից, իսկ ՀՀ իշխանություններին աջակցում է Արեւմուտքը։

Փաշինյանի քաղաքական ու քարոզչական թիմերի օրակարգը, լեքսիկոնը բառացիորեն համընկում են ադրբեջանական լեքսիկոնի եւ թեզերի հետ։ Նույնիսկ եկեղեցու եւ հայ հոգեւորականների դեմ օգտագործվող արտահայտություններն են նույնը։ Day.az-ի հեղինակներից Բայրամ Էշադովը, որ երեւի այնքան հանգիստ չէ, որքան Աբասովը, սրբազանին шарлатан-священник է անվանում եւ գրում է․ «Թվում է, շառլատան-քահանա Բագրատ Գալստանյանը սկսում է հասկանալ, որ իր բողոքի շարժման օրերը հաշված են։ Այն հանգամանքը, որ նրան ուղղված աջակցությունը չի աճում Հայաստանի ներսում, նրան այն մտքին է բերել, որ շտապ պետք է այլ երկրների աջակցություն փնտրել»։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031