Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ուրբաթ օրը անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանին խորհրդակցությունների նպատակով Մոսկվա կանչելու որոշմանը, ասել է, որ «դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք Հայաստանի դեսպանին առաջարկվելու է խորհրդակցությունների նպատակով Երևան մեկնել, Լավրովը պատասխանել է, թե «հայտարարվել է ամբողջը, ինչ հայտարարվել է»։ «Խորհրդականներն են գալիս, առաջին քարտուղարները», – նշել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում