Տաշիր ուղևորվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։
Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։
Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս։
Հիվանդ երևակայության տեր այս մարդը ժամանակ առ ժամանակ հասնում է դարերի խորքը և իրեն նույնացնում է Պապ թագավորի հետ, հետո էլ մտքի թռիչքով տեղափոխվում է հարևան Իրանի տարածքում ուղղաթիռի հետ վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքի մտապատկերների մեջ և եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռի արտակարգ վայրէջք կատարող սիրված առաջնորդի դերի մեջ է մտնում, դրանից հետո էլ վառ երևակայում է, թե հասարակությունն այդ դեպքի հետ կապված շատ մեծ սթրեսներ կունենա և «հերոսաբար» հանգստացնում է նրանց, որ ամեն ինչ կարգին է, որ ինքը ճանապարհը շարունակում է ավտոմեքենայով:
Հայտնի է, որ երկարատև ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ զարգանում է «Белая горячка» կոչվող հիվանդությունը, որի ախտանիշներից են՝ հիվանդի ագրեսիվությունը, վախերը, իրականության աղավաղված ընկալումը, անցյալի ու ներկայի մեկտեղումը, հալյուցինացիաների առաջացումը, մտածողության խախտումը և այլն:
Իմիջիայլոջ, այդ հիվանդությունից պաշտպանված չեն ինչպես հասարակ մահկանացուները, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, եթե նրանք երկարատև ջերմ հարաբերություններ են ունեցել ալկոհոլի հետ և բժշկական համապատասխան ստուգումներ չեն անցել: Բայց հայերիս մոտ ընդունված է, որ բժշկի ենք դիմում, երբ բանը-բանից անցած է լինում: Հիմա մեկը կա, որին ամբողջ ազգով ուզում ենք բուժման ուղարկենք, բայց ինքը դեմ է՝ չի գնում: Սակայն որքանով տեղյակ եմ, «Белая горячка»-յով հիվանդներին կարելի է նաև ստիպողաբար տանել հիվանդանոց: