«Հավատացած եմ, որ մեդիագրագիտությունն այս պահին ամենաարդյունավետ պաշտպանիչ միջոցներից է ապատեղեկատվության դեմ պայքարում»,- Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնի մեկնարկից առաջ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր Սեդա Մուրադյանը։
Նա փաստեց՝ ապատեղեկատվության հետ կապված և տեղեկատվական բարեվարքության հետ կապված խնդիրները քարոզչության և չարամիտ քարոզչության խնդիրները հասարակությունը պետք է ընկալի՝ որպես ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներ․ «Ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ հիբրիդային վտանգները և հարձակումները բավականին լուրջ են և նաև մեր ներսում մեր հասարակությունում մեծ է բևեռացումը հասարակության տարբեր խմբերի միջև, ինչի պատճառով մեծ է բևեռացումը հենց մեդիատիրույթում՝ մեդիաբովանդակության մեջ։ Մեդիագրագետ հասարակություն ունենալն այսօր առաջին նախապայմաններից է ավելի պաշտպանված լինել բոլոր մարտահրավերներից»։
Հեքըթոնի նպատակն է հնարավորություն ընձեռել ներկայացնել նորարարական ծրագրեր, տեխնոլոգիական լուծումներ, կրթական կլուծումներ, որոնք կնպաստեն ապատեղեկատվության դեմ պայքարին։
Հեքըթոնը 24 ժամերի ընթացքում մասնակից թիմերը խորհրդատվություն են ստանալու տեղացի և միջազգային առաջատար փորձագետների կողմից։ Մասնակիցները մշակելու են տեխնոլոգիական գաղափարներ, որոնց դեմո տարբերակները ներկայացվելու են հեքըթոնի մրցատյանի գնահատականին․ լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է գումարային աջակցություն՝ դրանք իրականացնելու համար։
Կարդացեք նաև
Հեքընթոնը մեկ հարկի ներքո է միավորել տեխնոլոգիական և մեդիաոլորտի մասնագետների։ Սեդա Մուրադյանը հավատացած է՝ մեդիագրագիտության ամրապնդման և կարողությունների զարգացմանն ուղղված անհրաժեշտ է լայն համագործակցություն և կոորդինացված աշխատանք պետություն, քաղհասարակություն, մեդիա, տեխնոլոգիական ոլորտ, կրթության ոլորտի միջև։ Կարևոր են բոլոր միջամտությունները մեդիագրագիտության հետ կապված։ Պետք է սկսենք վաղ տարիքից՝ անգամ մանկապարտեզային տարիքից, կրթության միջամտության, քանի որ շատ ավելի վաղ տարիքից ենք սկսում առնչվել թվային աշխարհի հետ, թվային աշխարհի դրական և բացասական կողմերի հետ։ Օրինակ՝ 2023-ի Մեդիագրագիտության համաշխարհային ինդեքսում Ֆինլանդիան կրկին առաջատարն է։ Ֆինլանդիան շարունակում է մի քանի տարի պահպանել առաջատարի դիրքերը։ Պատճառներից մեկն այն է, որ մեդիագրագիտությունն ընդհանրապես միահյուսված է և ներդրված է իրենց կրթության մեջ։ Շատ վաղ տարիքից է այս քննադատական մտածողությունը խրախուսվում կրթության միջոցով և մեդիակարողունակությունները ոչ միայն ինչ-որ մի կարողություններ են, որ օգնում են պաշտպանվել չարիքից կամ մարտահրավերներից, այլ առաջին հերթին կարողունակություններ են, որ ստեղծես մեդիայում հասարակության բարօրության նպատակով մեդիակոնտենտ։ Մոտեցումները և ընկալումները, թե ինչպես ենք մենք մեդիան ընկալում, նույնպես պետք է փոխենք, որ մենք կարող ենք դրական փոփոխություններ բերել մեդիայի միջոցով։ Կարող ենք դրական փոփոխություններ ստեղծել և այդ մոտեցումները պետք է ձևավորվեն, կոնցեպտը նույնպես կարիք ունենք տարածելու և ամրապնդելու դրա նկատմամբ հավատը մեր հասարակության շրջանում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ