Լրահոս
Օրվա լրահոսը

Հարվածել են Լոռու մարզում հայտնի առևտրականի գլխին, առևանգել նրա մեքենան, որի մեջ եղել է խոշոր գումար․ Shamshyan.com

Մայիս 25,2024 11:00

Երեկ՝ մայիսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի շենքերից մեկի բակում ավազակային հարձակում է տեղի ունեցել և տուժածը ընկած է գետնին, իսկ նրան պատկանող ավտոմեքենայով հանցագործը կամ հանցագործները դիմել են փախուստի։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Տիգրան Ոսկանյանը իր  բնակության՝ Թատերական փողոցի 4-րդ շենքի բակում իրեն պատկանող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակում կանգնեցնելու նպատակով դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել ավտոտնակի դռանը, բացել այն և այդ ժամանակ իր թիկունքի կողմից անհայտ անձը հարվածել է իր գլխին, ով վայր է ընկել, իսկ երբ ուշքի է եկել, նկատել է, որ ավտոմեքենան առևանգել են։

Ֆոտոլրագողի տեղեկություններով տուժածը, ով նույնպես եկել էր «Նավ» ռեստորանային համալիրի մոտ, ասում էր, որ առևանգված ավտոմեքենայում եղել էր 36 մլն ՀՀ դրամ և 40 հազար դոլար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Տիգրան Ոսկանյանը Լոռու մարզում հայտնի առևտրական է, ով զբաղվում է մեծածախ առևտրով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031