Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ Ադրբեջանի կողմից կաշառված եվրոչինովնիկները չեն կարողանում Ադրբեջանի շահերի առաջ մղման համար այդքան շատ գործ կատարել, ինչքան կատարում է Նիկոլ Փաշինյանը․ «Փաստ»

Մայիս 25,2024 10:50

ԱԺ Փաշինյանի անվան խմբակցության անդամների դեպքում ամեն ինչ պարզ է, նրանք պարզապես «նիկոլներ» են: Հանուն իշխանության նրանք նույնիսկ պատրաստ են ուրանալ սեփական արմատները։ Բայց ուշագրավ է, որ այս արշավին ներգրավված են նաև պետական ինստիտուտները: Օրինակ՝ արդարադատության նախարարությունը վերջերս հայտարարություն էր տարածել, որում նշում էր, թե Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Դե, Փաշինյանի հայտարարությունների մասին ընդհանրապես խոսք չկա, քանի որ նա ոչ միայն վերցնում է ադրբեջանական և թուրքական թեզերն ու շրջանառում, այլև զարգացնում է դրանք ու դարձնում ուղենիշային։ Այսպիսի քաղաքականության գագաթնակետը Հայոց ցեղասպանության ուրացումն է։ ՀՀ իշխանություններն ամբողջապես մուտք են գործել այս դաշտ ու այնպիսի ժխտողական թեզեր են շրջանառում, որ նույնիսկ թուրք կեղծարարների մտքով չէր անցնի։ Դրա համար էլ Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը առաջին անգամ քննադատում է Հայաստանի ղեկավարին, որը կասկածի տակ է դնում Թուրքիային հետապնդելու Հայաստանի իրավական հիմքը ու ցեղասպանության զոհերի ցուցակի կազմման վերաբերյալ բանավեճեր է հարուցում:

Մի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան հազիվ թե այդպիսի նվիրյալ փաստաբաններ կարողանային գտնել, ինչպիսին Հայաստանում այս պահին իշխող ուժի ներկայացուցիչներն են։ Նույնիսկ Ադրբեջանի կողմից կաշառված եվրոչինովնիկները չեն կարողանում Ադրբեջանի շահերի առաջ մղման համար այդքան շատ գործ կատարել, ինչքան կատարում են Նիկոլ Փաշինյանն ու իր մյուս «նիկոլները»։ Այլ կերպ ասած՝ նրանք ստանձնել են թուրք-ադրբեջանական տանդեմի փաստաբանությունը։ Հանուն արդարության պետք է նշել, որ նրանք այս առումով իրենց գործը պարզապես հրաշալի են անում:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031