«Այսօրվանից ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնեցին Տավուշի մարզի սահմանազատված բնակավայրերի տարածքներում ծառայությունը. Բերքաբերի 1,9 կիլոմետր հատվածում, Ոսկեպար եւ Բաղանիս համայնքների 4,9 կիլոմետր հատվածում: Կիրանցի՝ 5,8 կմ-ում սահմանազատում-սահմանագծումը կիրականացվի անցումային սխեմայով»,- այս մասին, բնակչությանն ուղղված ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա կրկին ցուցադրեց «իրական Հայաստանի» ոսկեգույն պատկեր-քարտեզը՝ հաստատելով, որ իր եւ իր կուսակցության հիմքում դրված է «իրական Հայաստանի» ռազմավարությունը:
Նրա գնահատմամբ, նախորդ 33 տարում եւ դրանից առաջ էլ մեր սոցիալ հոգեբանության օբյեկտն ու նպատակակետը այս Հայաստանը չի եղել եւ պատճառներից մեկն էլ դարերով պետություն չունենալն. պետություն երազելիս մենք հիմնվել ենք Երվանդունիների, Արշակունյաց, Կիլիկյան Հայաստանների եւ հայկական պատմական պետականությունների տեսլականի վրա:
Որո՞նք են ներկայիս կետից հետագա ընթացքի հնարավոր սցենարներն ու այլընտրանքները՝ հարց հնչեցրեց նա՝ հավելելով որ այս հարցերի շուրջ մտորումներն են իրեն հանգեցրել «իրական Հայաստանի» տեսլականին եւ խաղաղության պայմանագրին:
Կարդացեք նաև
Հակառակ պարագայում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, պետության գոյությունը սպառնալիքի տակ է հայտնվում եւ եթե մեր սահմանափակ ռեսուրսները չենք ներդնում «իրական Հայաստանի» զարգացման վրա, էլ ավելի ենք վտանգում մեր երեխաների ապագան: Նա վերահաստատեց՝ «իրական Հայաստանն» իր եւ ՔՊ-ի պատկերացմամբ՝ 29 հազար 743 կմ. է:
Իր ուղերձի առանցքային կետն է՝ բացատրել, թե ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում եւ բացատրեց՝ «իրական Հայաստանի» հաստատումն է տեղի ունենում:
Մանրամասները՝ տեսանյութում